Ադրբեջանցի երգչուհի Սաբինա Բաբաևան սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է աղմկահարույց պատմությանը, երբ Եվրատեսիլ-2016-ում իր հայրենակցուհին կատարեց բոլորին հայտնի «Սարի աղջիկ»-ը և հայտարարեց, որ դա ադրբեջանական ազգային երգ է:
Սաբինան, համացանցում տարածելով նույն կատարումը՝ Ջիվան Գասպարյանի դուդուկի ուղեկցութամբ, գրել է. «Պատերազմում եք՝ պատերազմեք, բայց ինչ իմաստ ունի ստել և ասել, որ այս երգը ադրբեջանական է»:
«Ցանկանում եմ սրտիս տակ երեխա կրել, որի հայրը հայ կլինի»,-իր գրառումը եզրափակել է Սաբինա Բաբաևան:
Հ.Գ.
Ի պատասխան՝ haqqin.az-ի «Լիլիթ Հովհաննիսյան»-ին