▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկացած վրիպում կարող է ունենալ այն հետևանքները, ինչն ունեցել ենք Հայոց պատմության տարբեր հանգրվաններում. Հասրաթյան

 

Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբույքյան իր էջում գրում է.

Հարգելով խոսքի ազատությունն ու հրապարակայնությունը՝ այդուհանդերձ մնում եմ այն կարծիքին, որ ունենալով դեռևս չավարտված պատերազմի պայմաններում ապրող երկիր, մենք պարտավոր ենք, գոնե ռազմաքաղաքական ոլորտում, առաջնորդվել այն չափանիշներով, որը նախ բխում է մեր, նոր միայն հրապարակայնության շահերից:

Ասել է թե՝ երկրի պաշտպանությանը վերաբերող գործընթացների հանդեպ դրսևորենք սեփական հետաքրքրություններն ազգային հետաքրքրություններին ստորադասելու գիտակցված կարողություն և գործենք Երկիրը պահող զինվորի հոգեբանությամբ: Սա վերաբերում է անխտիր մեր պետության յուրաքանչյուր քաղաքացու ու, առավել ևս նրանց, ովքեր կոչումով և գործունեության բնույթով ունեն հասարակության վրա ազդելու և վերջինիս ուղղորդելու համապատասխան լծակներ:

Հիշենք, որ պատմությունն ունի կրկնվելու հատկություն և բացառված չէ, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներկա բարդ պայմաններում մեր կողմից թույլ տրված ցանկացած վրիպում կարող է ունենալ այն հետևանքները, ինչն ունեցել ենք Հայոց պատմության տարբեր հանգրվաններում:

Եվ վերջում հետևություն՝ խորհրդի կարգով. տիրապետել խոսքի արվեստին, դեռևս չի նշանակում ասել այն, ինչին օբյեկտիվորեն չես տիրապետում: Այսքանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее