▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկացած լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ բռնության սպառնալիքը խիստ պատժի է ենթակա. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտելի է համարում «Medialab.am» լրատվական կայքի խմբագրության հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունները։

ՀՀ ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժինը հայտնում է, որ իրավապահ մարմինները պետք է քրեական ընթացակարգի շրջանակում անմիջապես ստուգեն լրատվամիջոցի հրապարակման առնչությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքի հնչեցման հարցը։ Այդպիսի արարք կատարած անձը ենթակա է խիստ պատասխանատվության՝ հետագայում նմանատիպ ցանկացած դեպք բացառելու համար։

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։ Ձեռնարկված միջոցների և դրանց ընթացքի մասին իրավապահ մարմիններից պահանջվել են անհրաժեշտ տեղեկություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее