▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկացած կին գեղեցիկ է, երբ ինքնավստահ է. Մարինա Գրեգ

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը զրուցել է հեռուստահաղորդավարուհի Մարինա Գրեգի հետ:

-Մարինա, դուք մշտապես խնամված եւ գեղեցիկ տեսք ունեք, կկիսվե՞ք Ձեր գեղեցկության բանձեւով:

-Շնորհակալ եմ։ Առաջին հերթին երևի իմ բախտը բերել է ծնողներիս հարցում։ Անշուշտ, գենետիկան իր դերն ունի, դրան գումարվում են նաև խնամքի միջոցները, բայց, ըստ իս, ցանկացած կին գեղեցիկ է, երբ ինքնավստահ է։ Եթե դու քեզ գեղեցիկ ես համարում, վստահ կարող ես լինել, որ շրջապատը ևս զգում է գրավչությունդ։ Ցածր ինքնագնահատականի դեպքում էլ նույնպես, մարդիկ զգում են։

 

-Ունե՞ք խնամքի հատուկ, սեփական տարբերակ, օրինակ դիմակներ, որոնք ինքներդ եք պատրաստում:

-Իմ դեպքը տարբերվում է նրանով, որ ես այլընտրանք չունեմ. եթերը պարտադրում է ամբողջական դիմահարդարում։ Եվ շատ կարևոր է դեմքի մաշկը ճիշտ խնամել։ Ամենատարածված սխալը, որ անում են աղջիկները` շպարով քնելն է։ Գիշերը մաշկը պետք է հանգստանա։ Ոչ աշխատանքային օրերին թողնում եմ, որ մաշկը շնչի։ Աշխատում եմ չշպարվել և օգտագործում եմ սնուցող և խոնավեցնող դիմակներ, նաև պատրաստում եմ դիմակներ, որոնց հիմքում թթվասեր կա, այն հանգստացնում և թարմացնում է մաշկը։

-Հաճախո՞ւմ եք սպա կենտրոններ կամ գուցե սպորտով եք զբաղվում, որպեսզի նման կազմվածք ունենաք: Երբեւէ դիետաներ պահե՞լ եք:

-Ժամանակ առ ժամանակ մերսումները թարմացնում են, բայց ինձ մշտական տոնուսի մեջ է պահում մարզասրահը։ Ֆիտնեսը ոչ թե ժամանց է կամ հոբբի, այլ ապրելաձև։ Դիետաների իմաստը երբեք չեմ հասկացել, պարզապես պետք է ճիշտ սնվել։ Ես ուտում եմ շատ, երբեմն շատ-շատ։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее