▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկացած երեխա պետք է ուրախ լինի, որ ապրում է Հայաստանում.Հենրիխ Մխիթարյան

Այսօր Հայաստանի տարբեր շրջաններից եկած երեխաները զեկույց են ներկայացնելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանին՝ իրենց առնչվող հարցերի, խնդիրների եւ երազանքների մասին:

Զեկույցի ավարտից հետո Հայաստանի հավաքականի ավագը պատասխանել է երեխաներին վերաբերող հարցերին: 

Հարցին՝  վերջին մի քանի տարվա մեջ թե՛ Երեւանում, թե՛ Հայաստանի տարբեր համայնքներում, իրականացվել են հետազոտություններ, համաձայն որոնց երեխաների արյան եւ մազերի մեջ հայտնաբերվել են կապարի եւ այլ մետաղների հետքեր, որոնք պատճառ են դառնում տարատեսակ հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի: Ընդ որում հիմնական պատճառը հանքարդյունաբերությունն է, օդի, ջրի եւ հողի աղտոտվածությունը: Արդյոք տեղյա՞կ եք այս խնդրի մասին եւ կարո՞ղ եք օգնել բարձրաձայնելու այս հարցը, այդ թվում բնապահպանների հետ համագործակցելով, որպեսզի լուծումներ գտնվեն թե՛ երեխաների, եւ թե՛ ողջ Հայաստանի համար, Մխիթարյանը պատասխանել է.

-Ցավալի է լսել այդ լուրի մասին: Մենք, փորձում ենք օգնել նման երեխաներին, որպեսզի նրանք առողջ մեծանան եւ հասնեն իրենց երազանքներին եւ նպատակներին:

Մխիթարյանը պատասխանել է նաև  Հայաստանում ու այլ երկրներում ապրող երեխաների կյանքի համեմատության մասին ահրցին։

-Ի՞նչ առավելություն ունեն Հայաստանում ապրող երեխաները՝ քո ապրած երկրներում բնակվող երեխաներից,-եղել է հարցը.

-Հայաստանում մանկությունն ավելի լավ է, երեխաները բազում հնարավորություններ ունեն, երեխաներն ավելի ընկերական են: Արտասահմանում երեխաներն այլ հետաքրքրություններ ունեն: Իմ մանկությունս անցել է Ֆրանսիայում, եւ կարող եմ ասել, որ Հայաստանում ավելի հաճելի է անցնում երեխաների մանկությունը, քան այլ երկրներում: Դրա համար ցանկացած հայ երեխա պետք է ուրախ լինի, որ ապրում է Հայաստանում,-նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее