Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից կադրերով․ «Սա մի փոքր տեսանյութ է, որի ընթացքում խոսում եմ այն խնդիրների մասին, որոնք համակարգային բնույթ ունեն և ես՝ որպես Երևանի ավագանու անդամ և ոլորտի մասնագետ, մշտապես բարձրաձայնելու եմ այն, ինչ կարևոր եմ համարում, անկախ տարբեր որակումներից։ Բնությունը և բնակչության առողջությունը քաղաքականությունից վեր են, փորձեք ընդունել ասածս և առաջնորդվեք գիտահեն ճանապարհով, որն առայժմ չեք արել և վնասել եք մայրաքաղաքի մեկ միլիոնից ավել բնակչությանը և քաղաքի կենսաբազմազանությանը։
Այս սուզանավում բոլորս միասին ենք, հասկացեք ի վերջո…
Նկարում՝ 2021-ին իմ և մեր զոհված ԶԻՆՎՈՐԻ եղբոր հետ տնկված սոճին է, որը պայքարում է կյանքի համար, մնացած ճստոների հետ միասին։
Շոգ և էկոխնդիրներով լի Երևանում, հասուն ծառերը «հնձելու» փոխարեն, ձեզնից առաջ ստեղծածը պահպանեք՝ բնակչության շրջանում թթվածնախաղցի հարց է կանգնած…»:
«Բյուջեից մեկ միլիոն դոլարի ծախս և այգու փոխարեն անապատ». Քրիստինա Վարդանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее