▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բռնության կոչերը, բռնությունն արդարացնելն ու բռնության քարոզը քրեականացվեց. պատգամավորներից 97-ը կողմ քվեարկեցին

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց  ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է քրեականացնել բռնության կոչերը, բռնությունն արդարացնելը, բռնության քարոզը:

Պատգամավորներից 97-ը կողմ քվեարկեցին նախագծին, 14 հոգի՝ դեմ։

/filemanager/uploads/2019/10/week-2/aj.jpg.jpg

Հիշեցնենք, որ առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական, սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, եթե բացակայում են քրեական օրենսգրքի այլ հոդվածների հատկանիշներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее