▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բռնապետիկը հերթական ստատուսներով ուղղորդում է իրավապահներին». Գառնիկ Դանիելյան

«Բռնապետիկը հերթական ստատուսներով ուղղորդում է իրավապահներին, որ էլ ավելի մեծացնեն ճնշումները, շատացնեն բռնաճնշումները». Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավորը նշում է, որ «Տաշիրի»  երևանյան գրասենյակում կատարվող խուզարկությունները Փաշինյանի` «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» հայտարարության համատեքստում են։

«Մայր աթոռին սատարելու գործ է բացվել, ով սատարում է` տանում, լցնում են պադվալները»,–հայտարարեց Դանիելյանը

Դիտեք նաև՝

Բոլոր հարցերով զբաղվում է 1 մարդ` Նիկոլ Փաշինյանը. Գեղամ Մանուկյան

«Հայաստանում քրեաիրավակական, արտաքին քաղաքական, կրոնական բոլոր հարցերով խորհուրդ կտամ 1 աղբյուրից օգտվել` Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։ Գլխին ինչ փչում ա` առավոտը գրում ա, էս խեղճ իրավապաներն էլ հլու– հնազանդ կատարում են»։

Անդրադառնալով ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակին` «Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ ՀՀ վարչապետը շուտով ոլորտ կտեղափոխի ՔՊ–ականների միաժամանակ շեշտելով, որ 8 ամիս է` իշխանությունը չի կարողանում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար գտնել։ 

Դիտեք նաև՝

«Տեռորի ու բռնաճնշումների շարունակությունն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվող խուզարկությանը:

«Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասում էր՝ բոլորին կտանեմ, ԱԱԾ պադվալները կլցնեմ, հիմա արդեն անցել է բուն գործի շարունակությանը»,- հավելեց Դանիելյանը:

***

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել. «ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее