|
Թարմացում․ Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Աչքներդ լույս․․․ ՔԿ-ն հաստատեց․․․ |
|
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս Վեդու Քննչական կոմիտեի մուտքը և պատմում, որ անչափահասներին բռնաբարող երկու տղամարդկանց շատ բարեհաճ վերաբերմունքով` առանց ձեռքերը ոլորելու և նվաստացնելու, ինչպես, օրինակ, Սրբազաններին, բերում են ՔԿ` առերեսման: Կասկածյալ Արթուր Երեմյանին վարդի թփերի ետևով ծածուկ բերել են առերեսման ու էլի տարել: |
|
Հավելենք նաև, որ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն, գումարները հասցնի ելք անի, նկարի ու նկարվի, որպեսզի երեխաներ սիրող «խուլիգանչիկ»-ի կերպարն ապահովի... դրան զուգահեռ անտեսելով իր ուղիղ պարտականության մեջ մտնող՝ խոցելի ընտանիքում անչափահասների նկատմամբ հսկողությունն ու հոգածությունը: Էս ո՞վ են սրանք, ինչի՞ համար են սրանց սոց․աշխատողներն ու ընդհանրապես իրենք, յուրաքանչյուր դեպքով պետք է պատկան մարմինների հարցը բարձրացնել, բոլորը պիտի պատասխան տան էս երեխաների հանդեպ տեղի ունեցածի համար»։ |
|
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Վեդիում անչափահաս քույրերը սեռական բռնության են ենթարկվել: ԱԺ-ում, դիմելով Գլխավոր դատախազին, ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հետաքրքրվեց. «Երբվանի՞ց եք տեղյակ դեպքին, ի՞նչ քայլեր եք ձեռնարկել, ինչո՞ւ չկա կալանք»: Աննա Վարդապետյանն ասաց, որ դեպքի մասին տեղեկացել է անմիջապես, երբ հանրայնացվել է: «Վարույթը գտնվում է մեր ուշադրության ներքո, կարճ ժամանակ հետո խափանման միջոցի վերաբերյալ ձեր մտահոգությունը դուրս կգա. էս մասով խիստ խափանման միջոցների ենք գնում...»,- նշեց Վարդապետյանը: |


