Մերձմոսկովյան շրջանի ոստիկանները ձերբակալել են ռուսական հայտնի «Бригада» սերիալի դերասաններից մեկին` Դմիտրի Գումենեցկոյին, ով տվյալ սերիալում մարմնավորում էր Շմիդտի կերպարը: Բանն այն է, որ դերասանն իր տանը և պահեստում ունեցել է ավելի քան 300կգ թմրամիջոց, որի ընդհանուր արժեքը կազմել է 46 միլիոն ռուբլի: Դմիտրին իր տիրապետության տակ գտնվող ապրանքը գաղտնի կերպով տարածել և վաճառել է Մոսկվայի գրեթե բոլոր շրջաններով:
«Իր կրիմինալ տաղանդը նա համատեղել է դերասանական գործունեության հետ: Մինչ այս Դմիտրին հանդես է եկել տարբեր գեղարվեստական ֆիլմերում, որոնցից ամենահայտնիներն են «Бригада» և «Бумер» ֆիլմերը»,- նշել են ոստիկանները:
Տեղեկացնենք, որ դերասանին սպառնում է 20 տարի ազատազրկում: