Ռոբ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Թեժ ամառվա շոգ է, մեզանից ոմանք նախընտրում են տնից դուրս չգալ, ոմանք ճանապարհորդում են, ոմանք էլ օրվա հացի փողն են աշխատում: Այսօր կարդացի, որ լրատվամիջոցներից մեկին Գլումովը այսպիսի արտահայտություն է արել՝ «Ինքս ինձ խոսք եմ տվել այլևս երբեք Թուրքիայում չհանգստանալ», իսկ հետո հավելել՝ «Մենք ամեն տարի լինում ենք Արցախում և հորդորում ենք բոլորին, յուրաքանչյուր հայի տարին գոնե երկու անգամ այցելել Արցախ»: Բա ոնց չասեմ ՛՛ԲՌԱՎՈ. Հալալ է քեզ, ցավտ տանեմ Գլումով ջան»…»: