Հայաստանից դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր և տարանցիկ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունները:

Ուղևորափոխադրողները դժգոհում են, որ հունիսի մեկից հայ վարորդների համար դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն արգելվել են, բացի այդ, նրանք պահանջում են վերադառնալ լիցենզավորման համակարգին, ինչպես նախկինում էր: Մրցութային գործող համակարգը նրանց չի գոհացնում:
![]()
Նշենք, որ մայիսի 29-ին նրանց ընդունել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը եւ նշել, որ բարձրացված խնդիրներն արդեն օրակարգում են: Նախարարության դիրքորոշումը եւս այն է, որ խնդրի միակ լուծումը լիցենզիայի վերականգնումն է։ Նա ընդգծել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքում են, օրենսդրական փոփոխությունների փաթեթն արդեն պատրաստ է։ Աշոտ Հակոբյանն առաջարկել է նախարարության աշխատանքային խմբում ներգրավել նաեւ ուղեւորափոխադրողների ներկայացրուցիչներին, որոնք հանդես կգան ներկայացված փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկություններով։

Անդրադառնալով հունիսի մեկից դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների արգելքին՝ Աշոտ Հակոբյանն ասել է, որ աշխատում են, բանակցություններ են վարում ժամկետները երկարաձգելու ուղղությամբ: բ։ Նա նշել է, որ նաեւ ՌԴ-ում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված խնդիրներ կան, եւ նախարարությունը սպասում է ռուսական կողմի արձագանքին։


