ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի վարույթ է ընդունվել Արման Բաղդասարյանի գործով բողոքի քննությունը:
ArmLur.am-ը տեղեկանում է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արման Բաղդասարյանին դատապարտել է 11 տարվա ազատազրկման Արսեն Ազիզյանին սպանելու մեղադրանքով:
Մեղադրական եզրակացությունից հայտնի է, որ 30-ամյա Արմանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսի 27-ի առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում Արման Բաղդասարյանը ծեծի է ենթարկվել համագյուղացի Արսեն Ա.-ի կողմից: Նրանից վրեժ լուծելու նպատակով Արմանը ժամը 6-ն անց 45-ի սահմաններում ուղևորվել է «Զանգվի ձոր» կոչվող տեղանք, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակահերթ է արձակել Արսեն Ա.-ի ուղղությամբ: Վերջինս ստացել է կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել է:
Արման Բաղդասարյանը եղել է իր բարեկամ Մհեր Բաղդասարովի անձնական մեքենայի՝ «Մերսեդեսի» վարորդը: Դեպքի օ րը՝ առավոտյան ժամը 6-ին, Պտղնի գյուղում հիշյալ «Մերսեդեսը» հեռահար լույսերով վարելու ժամանակ Արմանը հանդիպել է նույնպես «Մերսեդեսով» երթևեկող համագյուղացի Արսենին: Վերջինս հեռահար լույսերով իրեն խանգարելու հետ կապված՝ կանգնեցրել է Արման Բաղդասարյանին, վիճել է նրա հետ, որի ընթացքում ոտքերով, ձեռքերով ծեծել է նրան:
Այնուհետև Արսենն իր մեքենայում գտնվող երկու կանանց հետ ուղևորվել է «Զանգվի ձոր» կոչվող տեղանք, որտեղ հյուրընկալվել են նաև նրա բարեկամն ու ծանոթուհին:
Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում


