▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդեսը փակվել է, որովհետև «քաղաքականացված էր»․ Փոխնախարար

<Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, «Ազատության» խնդրանքով պարզաբանելով Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակումը, նշեց, թե այն «քաղաքականացված էր»:

 

«Մենք պետք է պատմությանը պարզ երեսով նայենք, այն մի փոքր քաղաքականացված էր: Երևի պետք էր հասարակությանը մի փոքր նախապատրաստել: Որոշ շտկումներից հետո այն կվերաբացվի»,- ասաց փոխնախարարը:

Այն մասին, որ ցուցադրությունը կասեցվել է, «Ազատությանը» տեղեկացրել էր Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее