Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես վաղուց չեմ հասկանում ՄԵՆՔ ուր ենք: Միայն արտակարգ սուր վիճակում ենք երևում , որ կանք, որ միասին ենք, երբ դանակը ոսկորին է հասել ու անցել՝ բայց քաղաքականությունը դա ամենօրյա մենքին է վերաբերվում, մենք-ի մասին մտածողներին է վերաբերվում, ՄԵՆՔ-ի համար ուրիշի կոկորդը պատռողներին է վերաբերվում:
Ցավոք քաղաքականությամբ զբաղվողները փակվում են իրենց սեփական, կուսակցական , կամ գեղական ես-ի մեջ ու հենց ես-ի մեջ էլ վիժվում են: Դա է պատճառը, որ բոլորը առնետանում են խմբավորվում են մեր տանը եղած ցորենով լի ամբարի շուրջ: Իսկ երբ տանդ մեջ առնետներ են վազվզում ու դու էլ ցորենդ ապահով պահելու տեղ չունես, հաստատ սոված կմնաս: Այս առնետանոցը կվերանա միայն մի դեպքում երբ բոլորս միասին դրանց սոված թողնենք, այսինքն վերացնենք կոռուպցիան ու կաշառակերությունը, ընտրություններից կախված անձնական շահ ունենալը; Բոլորս միասին ենք առնետաբուծ դարձել, մեր անտարբերությամբ ու փնթիության հետ համաձայնվելով:ՄԵՆՔ-ը կանոնավորելու համար պիտի զգանք ինքներս մեզ, պիտի հարգենք ինքներս մեզ ու հավատանք , որ կարող ենք ապրել առանց առնետանոցի:


