Դիտեք նաև՝
Blognews.am-ը գրում է. Այսօր Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում մեկնարկում է «Film factory»-ի 25 մասից բաղկացած «Միլիոնը թակարդում» նոր բազմասերիանոց հեռուստաֆիլմը: Կայքը զրուցել է ֆիլմում կերպարներից մեկին մարմնավորած դերասանուհի Նաիրա Մովսիսյանի հետ:
«Ստեղծագործական թիմի հետ սա իմ առաջին համագործակցությունն է: Զանգահարեցին, ասացին, որ քասթինգ կա, ցանկություն ունեն ինձ էլ փորձել: Գնացի, մասնակցեցի քասթինգին ու անցա»: Դերասանուհին նշել է, որ շատ ուրախ է, որ դերում հաստատվել է քասթինգից հետո, այլ ոչ թե միանգամից.«Դա շատ նորմալ է ու պրոֆեսիոնալ, երբ դերասանը դերում ընտրվում է քասթինգի արդյունքում: Ցավոք սրտի, բոլորը չեն այսպես աշխատում»: Ինչ վերաբերում է իր մարմնավորած կերպարին, Նաիրան նշել է, որ սկզբում կարծում էր, թե էլի մարմնավորելու է մեկին, որը պիտի ամեն ինչ քանդի իր շուրջը, բայց. «Ընթացքում պարզվեց՝ կերպարն ունի մի անցյալ, որի հետ կապված տարիների ընթացքում էլ դարձել է այնպիսին, ինչպիսին կա՝ սառը, պահանջկոտ, շահամոլ: Խաղալու համար շատ հետաքրքիր կերպար է»:
Նաիրան նշում է, որ ստեղծագործական կազմից, բացի օպերատորից, ուրիշ ոչ մեկի հետ չի աշխատել նախկինում, սակայն ձևավորված ջերմ ու աշխատանքային մթնոլորտում շատ հեշտ է ստացվել աշխատելը:
Ֆիլմում Նաիրայի գլխավոր խաղընկերը դերասան Արթուր Պետրոսյանն է, ով, ըստ սցենարի, հերոսուհու ամուսինն է: Դերասանուհին նշում է, որ էկրանի վրա հեռուստադիտողը տեսնելու է ընտանեկան հարաբերությունների այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են կատարվել յուրաքանչյուր մարդու հետ.
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում