▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորից ու ամեն ինչից հանգստանալու կարիք ունեմ. Եվա Բաղդասարյան

Life.panorama.am-ը գրում է. Կայքի զրուցակիցն է դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ում հեռուստադիտողը այս շրջանում որեւէ նախագծում չի տեսնում: Դերասանուհու հետ խոսել ենք փոքրիկ դադարի, առաջիկա ծրագրերի եւ սոցիալական էջերում իր կտրուկ պասիվության մասին:

«Ամռանը որոշեցի հանգիստ վերցնել, մեկնեցի երկրից դուրս, ինձ անհրաժեշտ էներգիան հավաքեցի ու վերադարձա Հայաստան: Իրականում, էկրանային հանգստի կարիք եւս զգում էի, բայց արդեն իսկ համաձայնել եմ նկարահանվել նոր հեռուստասերիալում, որի ռեժիսորն է Վահե Սայանը: Հեռուստասերիալը դեռ եթերում չէ, այնպես որ բովանդակության վերաբերյալ մանրամասներ հայտնել չեմ կարող: Միայն նշեմ, որ այս անգամ դրական կերպարով եմ ներկայանալու, թեեւ ինձ համար կարեւոր չէ` կերպարս դրական, թե բացասական է: Ավելին` նախընտրում եմ բացասական կերպարներ մարմնավորել, քանի որ հաճույք եմ ստանում, երբ խարակտերային դերերով եմ ներկայանում», - պատմեց դերասանուհին` հավելելով, որ այս թիմում նորեկ է, քանի որ բոլորն իրեն անծանոթ են եղել.

«Այստեղ ներգրավված են «Երանի» հեռուստասերիալի գրեթե ողջ թիմը: Նրանք ինձ ծանոթ էին միայն էկրաններից, այսինքն` անձամբ ծանոթ չէինք: Ուրախ եմ, որ հեշտ շփվող մարդ եմ, հետեւաբար ինձ համար նոր թիմերում անմիջապես ինտեգրվում ու ընկերանում եմ»,- նկատեց նա:

Եվա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հեռուստասերիալում խաղալուց զատ զբաղված է նաեւ սեփական բիզնեսով. 

«Վերջերս որոշեցի ինձ փորձել նաեւ բիզնեսում, իհարկե, խոսքը փոքրիկ բիզնեսի մասին է: Հիմա ուժերս կենտրոնացրել եմ դրա վրա, հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ այն ընդլայնել»- նշեց նա` հրաժարվելով բացահայտել, թե ինչ բիզնեսի մասին է խոսքը:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее