▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր վատաբանողներին տեղեկացնում եմ, որ էլի ենք գնալու ու թքած ձեր մեկնաբանությունների վրա. Գոռ Հակոբյան

Բոլոր վատաբանողներին տեղեկացնում եմ, որ էլի ենք գնալու ու թքած ձեր մեկնաբանությունների վրա. Գոռ Հակոբյան

Life.panorama.am-ը գրում է.

Այսօրվա զրուցակիցն է ֆուլհաուսցի Ֆելոն՝ նույն ինքը Գոռ Հակոբյանը:

-Գոռ, արդեն նշանակված են «Ֆուլ հաուս»-ի երեւանյան համերգի օրերը, մի փոքր կպատմե՞ք նախապատրաստական աշխատանքներից, ի՞նչ է սպասվելու այդ օրը հանդիսատեսին:

- Այս պահին իմ կոլեգաներ Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը և սցենարական խմբի մյուս անդամները համարյա ավարտում են նոր սցենարը, որը պետք է ներկայացնենք հայ հանդիսատեսի դատին: Լինելու է լրիվ նոր ներկայացում: Սցենարից բացի արդեն պատրաստվում ենք սկսել մեր փորձերը, զուգահեռ շարունակում ենք նկարել նոր սերիաներ:

-Մեկ ամիս ու մի փոքր ավելի եւ կավարտվի նաեւ «Ֆուլ հաուս»-ի չորրորդ եթերաշրջանտը, հետաքրքիր է՝ բացի հյուրախաղերից այս պահին ի՞նչ ծրագրեր ունի «Ֆուլ հաուս»-ը: Շատերին թվում է, թե սա վերջին եթերաշրջանն է լինելու, բայց Ձեզնից ոչ մի նման հայտարարություն չկա, ու քանի որ այս սիթքոմի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում, հեռուստադիտողին հետաքրքիր է սիթքոմի առաջիկա զարգացումները:

-  Իհարկե թե՛ մենք, թե՛ մեր հանդիսատեսը, գիտենք որ «Ֆուլ հաուսը» քանի գնում ավելի բարձրացնում է իր ռեյտինգային սանդղակը: Դա մեր գիշեր-ցերեկ աշխատելու արդյունք է և մենք շատ ուրախ ենք, որ այդ աշխատանքը գնահատվում է: Աշնանը պլանավորում ենք համերգներով հանդես գալ Եվրոպայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Արդյոք կլինի 5-րդ սեզոն թե ոչ, քննարկվում է և եթե հաստատվի, ապա այդ ժամանակ նախագծի պրոդյուսեր՝ Արմեն Պետրոսյանը կխոսի այդ մասին:

-Իհարկե, հասկանալի է, որ փակագծեր չեք բացի, բայց թեթեւակի կակնարկե՞ք, թե ի՞նչ ուղղությամբ կշարժվի եւ ի՞նչ անակնկալներով կավարտվի այս եթերաշրջանը:

- Այս հարցին կարող եմ երկու բառով պատասխանել՝ միայն Աստված գիտի, թե ինչպես կվերջանա 4-րդ եթերաշրջանը: Իհարկե, չենք մոռանում, որ «Ֆուլ հաուսը» միշտ լի է անակնկալներով:

-Գոռ, դուք սահմանեցիք սանդղակ, որին շուրջ չորս եթերաշրջան հավատարիմ եք մնում, Ձեզ՝ դերասաններիդ, մինչ այդ էլ հեռուստադիտողը սիրում էր, բայց նախագծից հետո կարծես թե Ձեր աստեղային ժամն է հայտարարվել: Որպես սիթքոմի դերասան՝ ի՞նչ եք կարծում հատկապես ի՞նչը Ձեզ հաջողություն բերեց եւ ինչպե՞ս եք փորձում պահպանել Ձեր իսկ սահմանած սանդղակը, որպեսզի հետաքրքրությունը չկորի:

-  Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ դժվար է միշտ մնալ նույն սանդղակի վրա: «Ֆուլ հաուսը» մեզ բոլորիս տվեց ճանաչման մի նոր չափաբաժին և մենք աշխատում ենք, որ դա պահպանենք, իհարկե, գիտակցելով, որ սիթքոմի ավարտից հետո այդ ռեյտինգը կարող է անկում ապրել: «Ֆուլ հաուս»-ում յուրաքանչյուրը սիրված է և ունի իր երկրպագունների հսկայական բանակը և շատերի կարծիքով ամեն մեկս մեր կերպարում հրաշալի ենք: Այդպես չէ՞:

-Գոռ, վերջերս Ձեզ տեսանք նաեւ «Արամմա» ֆիլմում, ուր գլխավոր հերոսին էիք մարմնավորում: Հետաքրքիր է՝ սիթքոմից զատ ի՞նչ այլ ծրագրեր ունեք:

- Այս պահին սարսափելի զբաղվածության պատճառով ցավոք այլ գործով զբաղվել չեմ հասցնում, բայց ապագայում մի քանի բան կա պլանավորած, որոնց մասին հավելյալ կտեղեկացնեմ Ձեզ և ինձ հետևողներին:

երջերս հաճախ եք ընտանեկան լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում. մի անգամ հարցազրույցներից մեկում նշել էիք, որ Ձեր աշխատանքային ծանրաբեռնվածության մեջ ընտանիքը մի փոքր տուժում էԱրդեն հասցնո՞ւմ եք նրանց ավելի շատ ժամանակ տրամադրել, թե՞ շարունակում եք իրար հետ ապրելով կարոտել միմյանց:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее