
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ ԱԱԾ-ի քայլերը լինելու են մշտական ու հետևողական։
«Բոլոր ապօրինի հարստացածները և, առհասարակ, օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության: Ինչպես որ հայտարարել էի, մենք չենք ունենալու ինչ-որ մի բան, որի արդյունքում հասարակության մեջ կամ ինչ-որ մի տեղ լինեն կասկածներ, որ մենք այս կամ այն գործողությունն արել են պատվերով կամ ինչ-որ այլ նպատակներ հետապնդելով: Մենք պետք է ունենանք հստակ ապացույցներ, և եթե լինեն այդ ապացույցները, միանշանակ բոլորը պատժվելու են»,-նշեց ԱԱԾ տնօրենը:», - այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենը։

Նա նշեց, որ ԱԱԾ-ն փոխել է աշխատելաոճը և հրապարակային է աշխատում։
«Մի քիչ համբերեք, առաջիկա օրերին կտեսնենք շատ-շատ բացահայտումներ», - նշեց նա։

ԱԱԾ տնօրենը գործողությունների արդյունքում բերման ենթարկվածների հստակ թիվ չկարողացավ նշել, բայց ասաց, որ բավականաչափ բերման ենթարկվածներ կան և առաջիկա օրերին կշարունակվեն նմանատիպ գործողությունները այլ ոլորտներում, այլ անձանց հետ կապված:
Կարդացեք նաև` Ապօրինի հարստացածների գործով կան բերման ենթարկվածներ. ԱԱԾ տնօրենի խոստման հետքերով


