Արգենտինական հայտնի «Բոկա Խունիորս» ֆուտբոլային ակումբը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 30-ին ազգային առաջնության 22-րդ տուրի «Արսենալի» դեմ խաղից առաջ թիմի ֆուտբոլիստները 102-րդ տարելիցին նվիրված պաստառ են ցուցադրել:
«Բոլորս հիշենք Հայոց ցեղասպանության մասին»,- գրված է պաստառի վրա:
Արմենիա երիտասարդական միության նախաձեռնությամբ մի քանի տարի է, ինչ արգենտինական ֆուտբոլում հիշեցվում են 1915 թվականի դեպքերը:
Աղբյուր՝ armtimes.com


