|
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնում է բլոգեր Օնո Հարությունյանի առևանգմանը՝ նշելով․ «Քիչ առաջ «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակի տարածքից անհայտ անձինք, ինչպես հարիր է ներկայիս իշխանություններին, ասֆալտին փռելով առևանգել են «Մայր Հայաստան»-ի աջակից, բլոգեր Օնո Հարությունյանին։ Նա եղել է իր ընկերուհու հետ։ Բլոգերը Էջմիածնի քաղաքապետարանի կողմից թույլ տված ապօրությունների, քաղաքի խայտառակ կառավարման փաստերն էր ներկայացնում...»։ Հավելենք, որ ՀՀ ՆԳՆ–ից հայտնում են, որ Վաղարշապատում մեկ անձ է ձերբակալվել խուլիգանության կասկածանքով։ «Մայր Հայաստան»-ի անդամներ հավաքվել են տեղի Ոստիկանության դիմաց։ «Օնո Հարությունյանին 7-8 անձնավորություն՝ ոչ ոստիկանական համազգեստով, տապալել են գետնին և առևանգել։ Հետո տեղեկություն ստացանք, որ բերել են ոստիկանություն։ Փաստորեն ոստիկաններն են եղել։ Նոր ՆԳՆ-ն հայտնել է, որ խուլիգանության հոդվածով է, չգիտենք, կպարզենք»,- ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը: Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն կիրակի` նոյեմբերի 16–ին։ |
«Բլոգերին առևանգել են՝ ասֆալտին փռելով»․ Գևորգ Ստեփանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


