▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Блестящие» խմբի երգչուհին մեղադրվում է հղի կնոջը դաժանաբար ծեծելու մեջ

Ռուս սկսնակ երգչուհի Ելենա Պետրովան ոստիկանություն է դիմել՝ բողոք ներկայացնելով «Блестящие» խմբի երգչուհիներից մեկի՝ Սիլվիա Զոլոտովայի և հայտնի երգահան Դենիս Կովալսկիի (վերջինս երգեր է գրում Դիմա Բիլանի, Ալլա Պուգաչովայի և Նիկոլայ Բասկովի համար)դեմ՝ պնդելով, որ որոշ ժամանակ առաջ նրանք երկուսով դաժան ծեծի են ենթարկել իրեն: Տուժողի խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեբերի 12-ին՝ իրենց ընդհանուր ծանոթի տանը:

«Նրանք երկուսն էլ ալկոհոլ էին օգտագործել և չգիտես ինչու նրանք սկսեցին ագրեսիա ցուցաբերել իմ նկատմամբ: Դենիսը սկսեց վիրավորել ինձ՝ պատճառաբանելով, որ ես վատ եմ արտահայտվում նրա ընկերուհու, այսինքն՝ Սիլվիայի հասցեին: Սակայն այդ պահին ես խոսում էի Ժաննա Ֆրիսկեի մասին, ով ինձ համար ուղղակի հրեշտակ է: Կարծում եմ, որ նրանք բացի ալկոհոլից թմրանյութ էլ էին օգտագործել և հենց այս հանգամանքով էր պայմանավորված նրանց երկուսի ոչ ադեկվատ պահվածքը»,- ռուսական կայքերից մեկին պատմել է երգչուհին:

Ինչպես նշում է Ելենա Պետրովան՝ այն բանից հետո, երբ նա դուրս է եկել այդ բնակարանից, որից հետո կրկին վերադարձել, բոլորը սկսել են հանկարծակի վիրավորել են իրեն, տարբեր վիրավորական արտահայտություններ են հնչեցնել իր հասցեին, իսկ Դենիսը և Սիլվիան պարզապես սկսել են ծեծել նրան:

«Երբ մեզ մոտեցավ իմ ընկերը, Դենիսը փախավ, իսկ Սիլվիան շարունակում էր հարվածել դեմքիս և որովայնիս, ինչի արդյունքում ես կորցրեցի երեխայիս (Ելենան երեք շաբաթական հղի է եղել)»,- ասել է տուժողը՝ Ելենան:

Տեղեկացնենք, որ երբ նշված վայր է ժամանել ոստիկանությունը, ծեծողներին հաջողվել է փախնել:

Այս պահին գործի վերաբերյալ ընթանում է հետաքննություն:

28-летняя певица Елена Петрова утверждает, что стала жертвой жестокого избиенияСильвия Золотова и Денис Ковальский

Սիլվիա Զոլոտովան և Դենիս Կովալսկին

Сильвия Золотова (крайняя справа) вошла в состав группы «Блестящие» в 2015 году

«Блестящие» խումբը. Սիլվիան՝ աջիցДенис Ковальский пишет хиты для Димы Билана, Аллы Пугачёвой и Николая Баскова

Դենիս Կովալսկին՝ Դիմա Բիլանի հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее