▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բջջային հեռախոսով երկար խոսելը վնաս է գլխուղեղին

Ավելի քան 20 տարի կատարվում են հետազոտություններ  գլխուղեղի քաղցկեղի զարգացման վրա բջջային հեռախոսի օգտագործման ազդեցության թեմայով: Ֆրանսիացի գիտնականները ներկայացրել են իրենց հետևությունները:

Բորդոյի համալսարանի աշխատակիցներն ուսումնասիրել են բջջային հեռախոս ակտիվ օգտագործողների տվյալները՝ վերլուծելով գլխուղեղի տարբեր ուռուցքների 447 դեպք: Նրանք եկել են այն եզրակացության, որ ամսական 15 ժամից ավել հեռախոսից օգտվելու դեպքում երեք անգամ մեծացնում է գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը:

Ուռուցքների զարգացման հակում ունեն այն մասնագիտությունների ներկայացուցիչները, ում աշխատանքը մշտապես կապված է հեռախոսային զրույցների հետ,- եզրակացրել են հետազոտության հեղինակները: Եթե սովորական մարդիկ հեռախոսով խոսում են ամսական 2.5 ժամ, ապա այդ մասնագիտության տեր անձանց մոտ այդ թիվը մի քանի անգամ մեծ է:

Ռիսկի խմբում հայտնվելու համար բավարար է ընդամենը 5 տարվա ընթացքում վարել երկար հեռախոսազրույցներ:

 

doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее