Ամերիկյան լրատվամիջոցների հետ հարցազրույցում Փերիս Հիլթոնը պատմել է, որ բժիշկ-մաշկաբանը հրաժարվել է իրեն բոտոքսի ներարկում անել` իդեալական ու անթերի մաշկ ունենալու պատճառով:
Փերիսի խոսքով՝ իր մաշկի գեղեցկության համար վերջինս մորն է պարտական, քանի որ նա մանկուց դուստրերին ներշնչել է, որ չի կարելի արևայրուք ընդունել, և անհրաժեշտ է միշտ գլխարկ դնել արևի տակ լինելու ընթացքում: