▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ական պատգամավորները՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին

«Դատական իշխանությունն առանձին իշխանության ճյուղ է, մեր վերաբերմունքը պետք է լինի համարժեք: Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում դատական իշխանության ներքո, պետք է տեսնել իրավական հարթությունում:

Մենք պետք է կարողանանք նախադրյալներ ստեղծել, որպեսզի իշխանության բոլոր ճյուղերը, մեկը մյուսին փոխզսպելով, իրենց գործունեությունը լիարժեք, տրամաբանված և արադարացի իրականացնեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ երկրորդ անգամ կալանավորման մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանն իր հերթին ասաց, որ ԲՀԿ-ն իր գնահատականը կտա, երբ իրավական լուծում լինի:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ «Ոչ օրենք կա, ոչ օրինականություն», Վահե Էնֆիաջյանը նշեց. «Մեկնաբանությունների մասով հասցեական է պետք հարցը տալ: Լրագրողները կարող էին մանրամասներ ակնկալել, թե ի՞նչ տրամաբանությամբ ու ինչի՞ համար է նման որակումներով նա հանդես գալիս... Չեմ պատրաստվում մեկնաբանություններով հանդես գալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее