Բեյոնսեն և Ջեյ Զին շուտով երկրորդ անգամ ծնողներ կդառնան: Այս մասին հաղորդել է InTouch-ը: Ըստ լրատվամիոցի կողմից տարածաց տեղեկության՝ երեխան լույս աշխարհ կգա փոխնակ մայրիկի օգնությամբ, քանի որ արդեն մի քանի ամիս է, ինչ Բեյոնսեն չի կարողանում հղիանալ:
«Նրանցից ավելի քան երկու ամիս պահանջվեց, որպեսզի իրենց երկրորդ երեխայի համար ընտրեն այն կնոջը, ով լույս աշխարհ կբերի նրան: Փոխնակ մայրը դեռևս գտնվում է հղիության վաղ շրջանում. դրա պատճառով է, որ Բեյոնսեն և Ջեյ Զին դեռ հանրությանը չեն տեղեկացրել այդ նորության մասին»,- ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:
Հիշեցնենք, որ արտիստները մեծացնում են իրենց դստերը՝ Բլյու Այվիին, ով ծնվել է 2008-ի ապրիլի 4-ին: