▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերաններս չորանալու ա, խոսալու ենք, խոսալու ենք, խոսալու ենք...Կարեն Կարապետյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, ծանոթացել տարածքային կառավարման բարեփոխումների ընթացքին, մարզերի զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման աշխատանքներին, համայնքների խոշորացման գործընթացին, համայնքներից ստացված ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին և այլն: Նախարարության ներկայացուցիչները նշել են, որ վարչապետի հանձնարարությամբ կոմերցիոն բանկերի մասնագետների ներգրավմամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար այցելում են մարզեր և գործարար հատվածի ներկայացուցիչների հետ անցկացնում մրցունակ ներդրումային ծրագրերի մշակման սեմինարներ: Կարեն Կարապետյանը կարևորել է նման սեմինարների անցկացումը և նշել. «Որպեսզի այս գործընթացը լինի էֆեկտիվ, մենք պետք է շատ համառ լինենք: Գնալու ենք այդ ուղղությամբ, անընդհատ խոսելու ենք, բերաններս չորանալու է, բայց նման հանդիպումները կազմակերպելու ենք պարբերաբար: Սեմինարների մասնակիցների զանգվածը պետք է մեծացնել, ընտրել այն մարդկանց, որոնց աչքերում կրակ, եռանդ կա, նրանց ներկայացնել հանրությանը: Այստեղ պետք է չհոգնել և դա վերաբերում է յուրաքանչյուրիս»:

Կարդացեք նաև՝ Պետք է հասկանա՝ երազանքը ո՞րն է...Կարեն Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее