▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեն Աֆլեքի երեխաների ազգությամբ հայ դայակը ուզում է հղիանալ հայտնի դերասանից

spletnik.ru-ն հայտնում է, որ Ջենիֆեր Գարների և Բեն Աֆլեքի երեխաների ազգությամբ հայ  դայակ Քրիստին Ուզունյանը պլանավորում է հղիանալ հայտնի դերասանից:

28-ամյա դայակի ընկերը պատմել է, որ նա այդ ընտանիք մտնելով, անմիջապես սիրահարվել է դերասանին, և այժմ աղջիկը փորձում է համոզել Բենին երեխա ունենալ:
Մոտիկ աղբյուրների տվյալներով` Ջենիֆեր Գարները և Բեն Աֆլեքը աղջկան վարձել են էլիտար գործակալության միջոցով: Նա սկսել է աշխատել այն ժամանակ, երբ դերասաններն արդեն բաժանվել էին, սակայն դա թաքցնում էին մամուլից:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` շուտով Քրիստինան սկսում է ուշադրության նշաններ ցույց տալ Բենին, իսկ վերջինս էլ դա ընդունում է: Ինչպես պնդում են Us Weekly-ի հեղինակները, Գարները իմանալով իր համարյա նախկին ամուսնու և դայակի փոխադարձ համակրանքի մասին, աշխատանքից ազատում է Քրիստինային, սակայն դա չի խանգարում, որ նրանք շարունակեն հանդիպել:

Бен Аффлек и Кристина Оузунян

Бен Аффлек и Кристина Оузунян

Дженнифер Гарнер и Бен Аффлек с детьми

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее