▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեմ բարձրանալուն պես՝ սկսեցի վայելել օրս. Անուշիկ Ալավերդյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. «Mezzo» ակումբում երեկ կայացել է երգչուհի Անուշիկ Ալավերդյանի տոնական համերգային երեկոն, որին ներկա են գտնվել ինչպես հայտնի հյուրեր, այնպես էլ երգչուհու երկրպագուները:

Կայքի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ անասելի ներքին լարվածություն է ունեցել համերգից առաջ.

«Նախ պետք է ասեմ, որ երեկ ողջ օրը շատ լարված էի: Առհասարակ, դադարից հետո վերադառնալով ասպարեզ՝ զգում եմ, որ յուրաքանչյուր համերգից առաջ չափազանց անհանգստանում եմ: Իսկ երեկվա համերգն էլ ավելի պարտավորեցնող էր ինձ համար: Ինչեւէ, բեմ բարձրանալուն պես՝ կոտրվեց ներքին լարվածությունս եւ սկսեցի վայելել օրս»,- պատմեց Անուշիկը:

Երգչուհու ծննդյան օրը մարտի 2-ին էր, սակայն այդ օրը Անուշիկը որեւէ կերպ չի նշել, ավելին՝ իր խոսքով անգամ անսովոր են եղել այդ օրվա շնորհավորանքները.

«Այնքան էի կենտրոնացել ծննդյանս համերգային երեկոյի վրա, որ անգամ օրեր առաջ՝ մարտի 2-ին, ասես մոռացած լինեի, որ ծննդյանս օրն է: Նույնիսկ, երբ մարտի 2-ին ինձ զանգում ու շնորհավորում էին, մի տեսակ շփոթվում էի, քանի որ այս տարի իմ ծննդյան օրն ինձ համար հենց մարտի 9-ին էր: Երեկ լսեցի շատ հաճելի շնորհավորանքներ, բարեմաղթանքներ, իսկ տոնական օրվա վերջում կտրեցինք գեղեցիկ տորթն ու ես, ամուսինս ու թավջութակահար Նարեկ Գասպարյանը բոլորովին այլ կերպով ներկայացրինք իմ «Շնորհակալ եմ» երգը, որն ասես իմ այցեքարտն է դարձել»,- նշեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև`Ինչպես կարող էի. Անուշիկ Ալավերդյանը՝ կորպորատիվներին ինքն իր մասնակցությունն առաջարկելու մասին և ոչ միայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее