«Ուշադրություն դարձրեք արևմտյան երկրների արձագանքին։ Ղարաբաղում թուրքական անօդաչու թռչող սարքերը մարդասպաններ էին, իսկ Ուկրաինայում դրանք վերածվեցին «հրեշտակների»։
Այս մասին CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է APA-ն։
Չավուշօղլուն մեջբերել է նաև Ալիևի խոսքերը՝ նշելով, որ արևմտյան երկրները նոր են սկսել հասկանալ Թուրքիայի դերը տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի նախագահի՝ այս մոտեցումը «անարդար է» իրենց նկատմամբ։