▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բայրամովը կայցելի Երևան, Միրզոյանը՝ Բաքու». Կոպիրկին

«3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումները կանցկացվեն Երևանում և Բաքվում՝ մասնակիցների կողմից համաձայնեցված հերթականության կարգով։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված բանակցությունների ձևաչափը։

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով փոխգործակցությունը հնարավորություն է տվել մշակել մի շարք համատեղ հայտարարություններ։

2021 թվականին ստեղծվեց Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների համանախագահությամբ։

Կոպիրկինն ընդգծել է, որ տարածաշրջանի ճակատագիրը պետք է որոշեն Հարավային Կովկասի երկրները և նրանց հարևանները, իսկ կայունության բանալին ներառական երկխոսությունն է և արտաքին աշխարհաքաղաքական միջամտությանը հակազդելը։

Դեսպանի խոսքով՝ Վրաստանը դեռևս չի մասնակցում «3+3» ձևաչափին, բայց Թբիլիսիի համար դուռը բաց է մնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее