Այն, որ վաղուց մեր երկրում արժեհամակարգը խաթարվել է` գիտեինք:
Այն, որ վաղուց անճաշակության, տգիտության, գռեհկության ,,հաղթարշավ,, է սկսվել` նույնպես գիտեինք:
Այն, որ հոգեզրկության մի անտանելի քարոզ է տարվում` բթացնելով մարդանց ուղեղները` եւս հայտնի է:
Այն, որ վաղուց պետական համերգասրահները նվաճել է ,,նորին մեծություն,, ռաբիսը` դա էլ էր հայտնի...
Արվեստի չափանիշները դարձել են գետնատարած...
Բայց որ այս աստիճանի ցած կգլորվեինք` ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհելով արաբա-թուրքական կլկլոցներով մեր ունկերը փչացնող Արմենչիկին` սա կարծես թե արդեն վերջն է...
Սա շառաչուն ապտակ է հայ երգարվեստին:
Երբ ենք ուշքի գալու...
ԱՄՆ