▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բախտաբեր»-ի պրոդյուսերը՝ սերիալի հետագա զարգացումների և նույն թիմով նոր հեռուստասերիալ նկարահանելու մասին

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է «Բախտաբեր» հեռուստասերիալի պրոդյուսեր Էդգար Ավագյանի հետ, ով պատմել է, որ  սերիալի ստեղծագործական անձնակազմը նոր հեռուստասերիալ է պատրաստում:

Այն հարցին, թե արդյոք խոստացվածին համաձայն չի՞ նկարահանվի «Բախտաբեր» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը, պրոդյուսերը պատասխանել է.

««Բախտաբեր» հեռուստասերիալի համանուն գեղարվեստական ֆիլմով տրվեց բոլոր հարցերի պատասխանները և ավարտին հասցվեց հեռուստասերիալի չպարզված վերջաբանը. մենք որոշել էինք, որ եթե հանդիսատեսի կողմից գեղարվեստական ֆիլմից հետո հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի պահանջարկ լինի, ապա այդ դեպքում մենք կվերանայենք և կմտածենք «Բախտաբեր 2»-ի մասին: Իրականում, գեղարվեստական ֆիլմը դիտածները կփաստեն, որ այդ ֆիլմով տրվել է բոլոր հարցերի պատասխանները, արդեն ունենք շատ մեծ դրական արձագանքներ, ուստի չենք ուզում նորից հետ վերադառնալ «Բախտաբերին» և կոպիտ ասած փորփրենք ու նոր գծեր մտածենք դրա համար, չենք ուզում արդեն գեղեցիկ ավարտը նորից բացենք: Բացի այդ, ժողովուրդն էլ չի սիրում, երբ մի նախագիծ շատ է երկարում, չենք ուզում արդեն գոյություն ունեցող արձագանքների կողքին բացասական վերաբերմունք ավելանա»:

Խոսելով «Բախտաբերի» ստեղծագործական անձնակազմի կողմից ստեղծվող նոր աշխատանքից՝ Էդգար Ավագյանը նշել է.

«Մեր աշխատանքը գնահատող հեռուստադիտողին շատ շուտով նոր հեռուստասերիալ կներկայացնենք, որը կստեղծվի «Բախտաբեր»-ի ստեղծագործական հիմնական խմբի կողմից: Նոր նախագծում հանդես կգան նաև «Բախտաբերի» հիմնական դերասանական խումբը, իհարկե, որոշակի փոփոխությամբ: Հիմա անցկացվում է կերպարների համար քասթինգ,  և արդեն շատ շուտով հստակ անուններով կասենք, թե ովքեր կմասնակցեն մեր նոր նախագծին: Նշեմ, որ աշխատելու է հիմնական ստեղծագործական թիմը՝ սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանը,  ռեժիսոր Վահե Սայանը, դե իսկ պրոդյուսինգով կրկին ես կզբաղվեմ»:

Մեր այն նկատառմանը, թե արդյոք նոր հեռուստասերիալում «Բախտաբեր»-ի գլխավոր հերոսներ Սոս Ջանիբեկյանը և Սարգիս Գրիգորյանը մասնկացություն կունենա՞ն, քանի որ կարելի է ասել «Բախտաբեր»-ը հեռուստադիտողը սիրում էր նախևառաջ նրանց միջոցով, Էդգար Ավագյանը չի համաձայնվել.

 «Միանշանակ չէ, որ հեռուստադիտողը նախագիծը սիրում էր երկու դերասանի համար, այդ դեպքում մենք կարող էինք երկու դերասանով սերիալ նկարահանել և նույն արդյունքը ունենալ, ինչը, իհարկե, անհնար է: Մեզ մոտ ներգրավված էր պրոֆեսիոնալ դերասանական թիմ, որոնցից ամեն մեկին հեռուստադիտողը յուրովի էր սիրում: Հենց կերպարներին են մարդիկ սիրում, և կապ չունի, թե տվյալ կերպարն ով է կերտում, միևնույն է, այդ հերոսն է սիրվում, դե իսկ դերասանն էլ կերպարի սիրվելու միջոցով է հաջողություն ունենում»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее