▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախտ վիճակվեց տեսնել նաև Նեղոսը. Սոնա Մաթևոսյանը` Կահիրեի միջազգային փառատոնի և ապագա ծրագրերի մասին

Բախտ վիճակվեց տեսնել նաև Նեղոսը. Սոնա Մաթևոսյանը` Կահիրեի միջազգային փառատոնի և ապագա ծրագրերի մասին (ֆոտո)

Life.panorama.am-ը գրում է.

Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնը սեպտեմբերի 26-ին մեկնել էր Եգիպտոս՝ մասնակցելու Կահիրեի միջազգային փառատոնին:

Հյուրախաղերի, փոքրիկ հանգստի ու առաջիկա անելիքների մասին կայքին պատմել է թատրոնի դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը:

«Կահիրեի միաջազգային փառատոնին մասնակցեցինք «Մերսեդես» ներկայացմամբ, որն արդեն մեկ տարի է, ինչ խաղում ենք մեր թատրոնի բեմում, ի դեպ՝ մեր երկրում այն հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից: Իրականում, ներկայացման թեման բավականին ծանր է, այն հայի դժվար ճակատագրի մասին է, ու եթե Հայաստանում այն շատ սիրվել էր հասկանալի պատճառով, ապա չգիտեինք, թե ինչպես կընդունվի օտարերկրացի հանդիսատեսի ու մասնագետների կողմից: Սակայն, ի ուրախություն մեզ, «Մերսեդես» ներկայացումը սիրվեց նաեւ այնտեղ: Խաղացինք երկու ներկայացում փառատոնի շրջանակներում, եւ մեկ ներկայացում՝ Կահիրեի հայ համայնքի հայերով»,- մեզ հետ զրույցում պատմեց Սոնան:

Երիտասարդ դերասանուհին կիսվեց նաեւ Կահիրեից ստացած իր տպավարություններով.

«Կահիրեն իսկապես շատ խորհրդավոր քաղաք է, կարծում եմ՝ յոթ օրը քիչ է այն բացահայտելու համար. մոտ 20 մլն բնակչություն ունեցող քաղաքում դժվար է շատ բան տեսնել մեկ շաբաթվա ընթացքում: Բոլորս  առաջին հերթին ուզում էինք եգիպտական բուրգերը տեսնել, ըստ իս՝ Եգիպտոսի խորհրդավորությունը սկսվում է հենց բուգերից. Դա զարմանալի, ապշեցնող մի վայր է, նայում ես ու չես հասկանում, թե մարդն ինչպես է դրանք ստեղծել: Այնտեղ յուրահատուկ էներգետիկա կա, որը մեզ միանգամից կուլ է տալիս: Այնտեղ գտնվելով՝  աստիճանաբար մոռանում ես, թե որտեղ ես գտնվում, երբ քեզ են մոտենում տասնյակ արաբ վաճառականներ՝ առաջարկելով գնել իրենց հուշանվերները: Իսկապես շատ տպավորված եմ այս այցով: Բացի բուրգերը, հասցրինք ավտոմեքենայով շրջել քաղաքով մեկ, բախտ վիճակվեց տեսնել նաեւ Նեղոսն ու անգամ նավով շրջել»,- պատմեց Սոնան ու ընդգծեց.

«Օգտվելով առիթից՝ մեզ այդքան լավ վերաբերվելու համար ուզում եմ մեր թատրոնի անունից շնորհակալություն հայտնել Եգիպտոսում մեր դեսպանից եւ ողջ հայ համայնքին՝ ի դեմս Աշոտ Սրբազանի»:

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее