Երուսաղեմում Դամասկոսյան դարպասների մոտ բախումներ են սկսվել բողոքավորների և իսրայելցի ոստիկանների միջև,-հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ցուցարարները արգելափակել են Հին քաղաքին կից փողոցը: Ակտիվիստներից մի քանիսը տուժել են, նրանց տեղափոխել են շտապ օգնության մեքենայով։ Բախման վայր են բերվել ոստիկանական լրացուցիչ ուժեր։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6 -ին հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք։


