Aravot.am-ը գրում է. Երեկ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում գրանցվել է հերթական նախընտրական միջադեպը` ՀՀԿ համակիրների անմիջական մասնակցությամբ: Կայքի տեղեկություններով, մարզի ճանապարհային ոստիկանության տարածքային բաժանմունքի նախկին պետի որդի Տավրոս Սափեյանը, որը ՀՀԿ թեկնածու Նաիրի Սահակյանի մտերիմն է, իր համախոհ մի խումբ երիտասարդների հետ, արդեն մի քանի օր է «զավթել» է գյուղամեջը: Տեղացիներից մեկի ներկայացմամբ, ջահելները գինովցած վիճակում, գրեթե ամեն օր վերահսկում են գյուղի անցուդարձը` խոչընդոտելով քաղաքական բոլոր ուժերի և մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների քարոզարշավը գյուղում, բացի Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր` Նաիրի Սահակյանի քարոզարշավից: Տավրոս Սափեյանը նույնիսկ հայտարարել է. «Գյուղը նվիրում եմ Նաիրոյին»:
Իսկ արդեն երեկ, Դաշնակցության քարոզարշավի ժամանակ «տավրոսականները», դարձյալ գինովցած, խոչընդոտել են Դաշնակցության մուտքը գյուղ, ինչի հետևանքով քաշքշուկ է տեղի ունեցել նրանց և գյուղացիների միջև, որոնք եկել էին մասնակցելու ՀՅԴ քարոզարշավին:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում


