▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախում` Ալիկ Սարգսյանի և Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների միջև

NewsBook.am-ը գրում է. Կայքը քիչ առաջ ահազանգ է ստացել, որ Արտաշատ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում` ՀՀԿ շտաբի հարևանությամբ, ծեծկռտուք է սկսվել ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների կողմնակիցների միջև: Հենց ՀՀԿ շտաբի առջև իրար են սկսել ծեծել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արայիկ Գրիգորյանի կողմնակիցները` Գազի Գարիկ անունով մեկի գլխավորությամբ և ՀՀԿ-ական թեկնածու Ալիկ Սարգսյանի վարորդը` Ազատն ու նրա որդին: Ականատեսների վկայությամբ` կողմերը հասցրել են պատռել միմյանց հագուստը, կռվարարներից մեկն անգամ ինչ-որ պահի զենք է պահել հակառակորդի վրա: Այս ամենը տեղի է ունեցել փողոցում` պատահական անցորդների աչքի առաջ: Այնուհետև Գազի Գարիկենք նստել են իրենց ավտոմեքենան ու արագ հեռացել են տարածքից: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее