«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը «բացառիկ» հարցազրույց է տվել իր կողմից ֆինասավորվող hartak.am կայքին ու , ի թիվս այլ հարցերի, խոսել է որդու` Դուբայում կայացած հարսանիքի մասին:
Ներկայացնում ենք հարցազրույցի այդ հատվածը, իսկ եթե կան մարդիկ, ովքեր կցանկանան ծանոթանալ Արթուր Բաղդասարյանի մտքերին` քաղաքականության մասին, կարող են այցելել վերոնշյալ կայք:
-Վերջերս մամուլում և համացանցում տարածվեց Ձեր որդու՝ Դուբայում տեղի ունեցած հարսանեկան միջոցառման մասին լուրերը, շքեղ փարթիների մասին հիշատակումներով:
-Այո, ես ծանոթ եմ այդ հրապարակումներին և շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց բարեմաղթանքները նույն համացանցի միջոցով փոխանցեցին երիտասարդ զույգին և մեր ընտանիքին: Հրապարակված տեղեկատվությունը, սակայն, ինձ համար նույնիսկ հասկանալի սենսիացիոն երագներ էր պարնունակում, պայմանավորված իմ անձի նկտատմամբ առկա հանրային հետաքրքրությամբ: Արաբական Էմիրություններում որևէ միջոցառում կազմակերպելը ինչ-որ սենսիացիոն մի դրսևորում չէ, առավել ևս, որ շաբաթական առնվազն 6-7 չվերթ կա Երևանից դեպի Էմիրություներ և Հայաստանի հազարավոր քաղաքացիներ իրենց հանգիստն են անցկացնում այնտեղ: Այնտեղ կազմակերպած մեր միջոցառումը հարսանիք համարել ճիշտ չէ, թեկուզ և այն պատճառով, որ յուրաքանչյուր հարսանիքի բաղկացուցիչ մասը ԶԱԳՍ-ի և եկեղեցական պսկադրությունն է: