
Armlur.am-ը գրում է. Հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող հանգստյան գոտին մի քանի տասնյակ միլիոնների պարտք ունի ՀՀ պետական եկամուտների կոմիտեին: Նշենք, որ Բաղդասարովին պատկանող «Միկա Ծաղկատուն» ընկերությունը սնանկ է ճանաչվել այս տարվա մայիսին: Իսկ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել ՊԵԿ-ը:
Բաղդասարովի հանգստյան գոտին ՊԵԿ-ին պարտք է մոտ 41.5 մլն դրամ: Ի դեպ, «Միկա Ծաղկատուն» ընկերությունը պարտք է նաեւ Բաղդասարովին պատկանող մեկ այլ ընկերությանը` «Միկա Քորփորեյշն»-ին`2 մլն 200 հազար դրամի չափով:
Տեղեկացնենք, որ «Միկա Ծաղկատուն» ընկերությունը շահագործել է «Ծաղկատուն» հանգստյան գոտին, որը գտնվում է Ծաղկաձորում: Կայքին «Ծաղկատուն» հանգստյան գոտու աշխատողները հայտնել են, որ HSBC բանկը, որին եւ պարտքի դիմաց մնացել էր հանգստայն գոտին, մեկ այլ վարձակալի է տվել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


