▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բախատաբեր»-ի ռեժիսորը՝ կիքսերի, առաջիկա անակնկալների և համանուն գեղարվեստական ֆիլմի մասին

Life.panorama.am-ը գրում է.«Բախատաբեր» հեռուստասերիալը արդեն երկար ժամանակ է, ինչ հեռուստաէկրաններին է, այն իր շուրջն է հավաքել հազարավոր հեռուստադիտողների, որոնցից շատերը շունչները պահած հետևում են հեռուստասերիալի զարգացումներին, որոնք հատկապես վերջին շրջանում բավականին կտրուկ են և անսպասելի: Միաժամանակ լարված հեռուստադիտողի աչքից չի վրիպում նաև հեռուստասերիալում առկա կիքսերը, որոնք կրկին վերջին շրջանում բավականին աչքի են զարնում: Այս թեմայով բացատրություններ ստանալու նպատակով զրուցեցինք «Բախտաբեր» հեռուստասերիալի ռեժիսոր Վահե Սայանի հետ, ով ոչ միայն մեկնաբանեց հեռուստասերիալում առկա կիքսերը, այլ նաև առաջինը մեզ վստահեց հեռուստասերիալի առաջիկա գործունեության և պլանների մասին նորությունները:

«Այո, ես ինքս էլ որպես ռեժիսոր նկատել եմ այդ կիքսերը, բայց դրա համար կան պատճառներ. նախ բոլորի մոտ կա գերհոգնածություն, հետո բոլորս էլ մարդիկ ենք և գուցե բացթողումներ լինեն, ու նաև սա գեղարվեստական ֆիլմ չէ, սա հեռուստասերիալ է, առօրյա աշխատանք, որտեղ աշխատանքի ծավալը բավականին  մեծ է և դրանով զբաղվում են մարդիկ, ովքեր աշխատաում են ծանր գրաֆիկով, հետևաբար ուշադրության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Կիքսերի քանակի հետ կապված իր ներգործությունը ունեցավ նաև ստեղծագործական խմբի փոփոխությունը, այսինքն նոր խումբը դեռևս պետք է աշխատանքային պրոցեսին հարմարվեր և այդ ընթացքում թույլ տրվեցին նման «կիքս» ասվածները, թեպետ նկատեմ նաև, որ թվարկածս պատճառներով ես ոչ մի կերպ արդարացումներ չեմ ուզում գտնել, ես ընդունում և մեր թիմն էլ ամեն բան անում է և անելու է, որպեսզի այդ խնդիրները հնարավորինս պակասեն: Միաժամանակ, կարելի է դրանց մեղմ մոտենալ, քանի որ «կիքսեր» ասվածը սերիալում կապված են եղել արտաքին տեսքի, օրինակ զգեստների, դերասանուհիների մազերի գույնի և նման այլ խնդիրների հետ, այսինքն, եթե մենք նկարահանեինք «Ռոբին Հուդ» և մեր ստեղծած կերպարը չհամապատասխաներ իր իսկական կերպարին, ապա այդ պարագայում այդ երևույթը կկոչվեր իսկական կիքս: Ամեն դեպքում, ես շատ ուրախ եմ և շնորհակալ, որ այդ խնդիրներն անգամ նկատելի են եղել, քանի որ դա ևս մեկ անգամ փաստում է, որ մենք ունենք հավատարիմ հեռուստադիտող»,- նշեց ռեժիսոր Վահե Սայանը: 

Ռեժիսորը շեշտեց, որ կիքսերը անտարբերության և գործին լրջորեն չվերաբերվելու արդյունք չեն. «Մեր ողջ թիմն այս պահին զբաղված է մի շատ կարևոր գործով, մենք մեծ անակնկալ ենք պատրաստում մեր հանդիսատեսի համար, ինչը ևս իր դերն ունենում է, որ նման խնդիրներ առաջանան մեր զբաղվածության ընթացքում: Միաժամանակ նշեմ, որ հեռուստասերիալները նկարհանվում են 15-20 սերիայի կտրվածքով, իսկ սա նշանակում է, որ ուղղակիրոն հնարավոր չէ լարված աշխատանքի ընթացքում հիշել, թե տվյալ դերասանը, օրինակ, ի՞նչ վերնաշապիկով էր երկու օր առաջ նկարվում, և այսօր ինչ է հագել: Բացի այդ հնարավոր է, որ մեր դերասաններից ոմանք այդ նույն ընթացում նկարահանվեն այլ ֆիլմերում, և այդ ժամանակ նրանցից պահանջվի կերպարային փոփոխություն, ինչը եղավ Էթերի Ոսկանյանի՝ հեռուստասերիալում Մարիամի հերոսուհու հետ, երբ նրանից պահանջվեց փոխել մազերի գույնը, ինչին մենք մարդկայնորեն չէինք կարող դեմ գնալ: Միաժամանակ՝ ամեն բան լինում է փոխզիջման արդյունքում, հեռուստադիտողին էլ պետք է խնդրեմ ըմբռնումով մոտնեալ»,- նկատեց նա:

Այն հարցին, թե արդյոք «Բախատբեր»-ում ևս գործում է այն չգրված օրենքը, որ սցենարական լուծումները զարգանում են այն դերասանների շուրջ, ում հեռուստադիտողը սկսում է սիրել. «Այո, մեզ մոտ էլ հիմնականում գործում է այդ միտումը: Երբեք չես կարող ունենալ ամբողջական սցենար, երբ 130 մասանոց հեռուստասերիալ ես նկարում: Կոնկրետ մեր սերիալը հորինված պատմություն է, գուցե իրական պատմության վրա այն հիմնված լիներ և այդ միտումը չգործեր: Սերիալում հարկավոր է անընդհատ իրավիճակներ սրել, որպեսզի պահպանվի հետաքրքրությունը, նման իրավիճակները կարող է լինել անգամ սերիալում սիրելի հերոսի մահը, ինչպես եղավ օրինակ Արշավիր Փանոսյանի հերոս՝ Արտակի հետ»,- վստահեցնելով, որ ոչ մի կոնֆլիկտային հարաբերություն չկա Արշավիր Փանոսյանի հետ՝ նշեց Վահե Սայանը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее