▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բավականին մեծ գումարներ են ներդրվել. Արսեն Սաֆարյանն` իր նորաբաց ակումբի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Լենինգրադյան 33 հասցեում գտնվող Արսեն Սաֆարյանի «SAF club»-ը երեկ առաջին աշխատանքային օրն է ունեցել: Կայքը երգչի բիզնեսի մասին պատմել է դեռեւս նախապատրաստական աշխատանքների ժամանակ, իսկ այսօր Արսեն Սաֆարյանի հետ խոսել ենք արդեն գործող ակումբից.

«Երեկ մեր ակումբի առաջին աշխատանքային օրն էր, իսկ պաշտոնական բացումը կլինի օրեր անց, քանի որ սովորաբար նման կառույցների պաշտոնական բացումն իրականցնում են մի քանի օր գործելուց, փոքրիկ փուլ անցնելուց ու նախապատրաստվելուց հետո միայն: Դա արվում է, որպեսզի հյուրերին ներկայանան հնարավորինս բարձր մակարդակով ու հավուր պատշաճի»,- նշեց Արսեն Սաֆարյանն ու պատմեց ակումբի առավելությունների մասին.

«Մեզ մոտ երկու սրահ է գործում` վերեւում ռեստորան, ներքեւում` ակումբ, խոհանոցը եւս մեզ մոտ շատ բարձրորակ ու համեղ է, ինչում կհամոզվեն մեր հյուրերը: Մեզ մոտ գործում է բազմաժանր ծրագիր` հայտնի ու անհայտ երգիչների մասնակցությամբ: Հատուկ շեշտեմ, որ երկու սրահներում էլ ակուստիկ բարձրակարգ, պրոֆեսիոնալ լուծումներ, որակյալ հնչեղություն է տրված, ինչի արդյունքում հյուրերը համերգը լսելուց կես ժամ անց հաստատ գլխացավ չեն ունենա»,- ծիծաղելով նշեց երգիչը:

Արսեն Սաֆարյանի  երկրպագուները գրեթե ամեն շաբաթ «SAF club»-ում կարող են վայելել նրա փոքրիկ համերգները.

«Մեր ակումբում ես իմ բենդով օրինակ կլինեմ մյուս բենդերի համար, ովքեր հնարավորություն կունենան մեզ մոտ փոքրիկ հեղինակային համերգներ իրականացնել: Իմ համերգային ծրագիրն արդեն պատրաստ է, պաշտոնական բացման օրը մի քանի կատարումներով կներկայանամ, իսկ հետո պարբերաբար հեղինակային ծրագրով հանդես կգամ: Կենդանի համերգների մասին արդեն խոսել եմ նաեւ կոլեգաներիս հետ ու նրանք էլ պարբերաբար  հանդես կգան մեզ մոտ: Ի դեպ շեշտեմ`«SAF club»-ում ժանրային սահմանափակում չկա: Փորձում եմ ամեն ինչ կառուցել որակյալի ու բարձրաճաշակի սահմաններում, կարծում եմ` մարդիկ այսօր ուզում են որակյալ երաժշտություն լսել:»,- հավելեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее