▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բավականին մեծ գումարներ են ծախսվել, բայց մենք ունեինք նպատակ

Life.panorama.am-ը գրում է. Ակտիվ գործող եւ նոր տեսահոլովակներին երկար չսպասեցնող երգիչ Սարգիս Ավետիսյանը ներկյացարել է իր նոր՝ «Սիրահրավել եմ» տեսահոլովակը, որի նկարահանման մանրամասների մասին երգչի պրոդյուսերը պատմել է մեզ:

Արսեն Աղամիրյանը, ով զբաղվում է Սարգիս Ավետիսյանի պրոդյուսինգով, մեզ հետ զրույցում պատմեց, որ ցանկություն են ունեցել նոր տեսահոլովակում ուրիշ ձեռագիր տեսնել, այդ իսկ պատճառով վստահել են ռուս ռեժիսորի.

«Նախ պետք է ասեմ, որ հետաքրքիր պատմություն կա այս երգի հետ կապված: Ի սկզբանե այն ամերիկաբնակ մի հայուհի է կատարել՝ Լուսինե Գրիգորյան անունով, ով եւ երգի հեղինակն է. նա ինքն իր համար կատարել էր երգը, տեղադրել համացանցում, իսկ մենք լսելուն պես խնդրեցինք, որպեսզի երգը վաճառի Սարգիսին: Արդյունքում Լուսինեի կատարմամբ երգը համացանցում եղել է ընդամենը հինգ օր, որից հետո ջնջվել է: Նա շատ սիրով համաձայնեց, որ երգը տարածում գտնի հենց Սարգսի միջոցով: Նշեմ, որ ձայնագրությունն իրականացրել է Հարություն Հարությունյանը, իսկ գործիքավորումը՝ Սերգեյ Հովհաննիսյանը»,- պատմեց Արսեն Աղամիրյանը:

«Այս անգամ մենք ուզում էինք նորություն, նոր շունչ ու նոր ձեռագիր ներկայացնել, այդ իսկ պատճառով որոշեցինք աշխատել ռուս մասնագետների հետ: «Սիրահարվել եմ» տեսահոլովակի ռեժիսորությամբ զբաղվել է ՌԴ-ում հայտի ռեժիսոր  Lex Rusakoff-ը, տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանվել է Մոսկվայում  EUROMUSIC Intertainment-ի գլխավոր պրոդյուսեր՝ Տարոն Պողոսյանի մեծ աջակցությամբ, բայց մոնտաժային աշխատանքներն իրականացվել է Երեւանում՝ Արամայիս Հայրապետյանի կողմից,- նշեց պրոդյուսրեն ու ավելացրեց.

«Սարգիսն առհասարակ իր տեսահոլովակներում գրեթե միշտ մարմնավորել է հերոսին, բայց սա նրա առաջին տեսահոլովակն էր, երբ իր կերպարը շատ խաղարկային է, ինչի համար պետք էր դերասանական հմտություններ ցուցաբերել. նշեմ, որ Սարգիսն իսկապես շատ է աշխատել: Մեր հերոսուհին, ինչպրես նաեւ էպիզոդիկ դերով հանդես եկող պրոդյուսերը եւս ՌԴ-ում ճանաչում ունեցող դերասաններ են, այսինքն իսկպես մեծ ուժեր են կենտրոնացվել այս աշխատանքի վրա»:

Հետաքրքրվելով, թե որքա՞ն է կազմել Սարգիս Ավետիսյանի այս տեսահոլովակի բյուջեն, պրոդյուսերը պատասխանեց.

«Բավականին մեծ գումարներ են ծախսվել, բայց մենք ունենինք նպատակ՝ ստանալ լավ աշխատանք: Իհարկե, չեմ կարող չնշել, եթե չլիներ Տարոն Պողոսյանի աջակցությունը, այդ գումարը կրկրնապատկված կլիներ, նա մի մեծ առեւտրի կենտրոն փակեց նկարահանումներն իրականացնելու համար, նրա միջամտությամբ շատ խոշոր ձայնագրման ստուդիա տրամադրվեց մեզ՝ կրկին նկարահանումների համար: Ինչ խոսք, մեր օրերում Հայաստանում եւս թանկ արժե տեսահոլովակ նկարահանելը, ուր մնաց թե դրսում»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее