▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարի մարդիկ, օգնեք...Փոքրիկ Գոռին ապրելու համար մի շաբաթ է մնացել

Արտասանում է երկուսուկես ամյա Գոռը, ով ընդամենը հաշված օրեր ունի իր թոթով լեզվով արտասանած կոչը լսելի դարձնելու համար:

Դեռ երեք շաբաթ առաջ այս հրաշք փոքրիկը անհամբերությամբ սպասում էր ամանորյա հրաշքին, ձմեռ պապին և նրա նվերներին, բայց ամանորը նրան ու նրա համեստ կենսակերպով ապրող ընտանիքի համար փորձություններով լի այլ անակնկալ էր պատրաստել: Ամանորի նախաշեմին Գոռին ախտորոշեցին գլխուղեղի ուռուցք, որի հետևանքով փոքրիկը հիմա էլ չի կարողանում քայլել:

Ախտորոշումից անմիջապես հետո, երբ այդ պահին բոլոր մանուկները ձմեռ պապից նվերներ էին ստանում , Գոռին ստիպված էին անհապաղ վիրահատել` (շունտավորել) գլխում ժամանակավոր սարք տեղադրել: Բայց դա ամենը չէր, շուտով բժիշկները հայտնեցին, որ փոքրիկը շատ քիչ, այս պահին արդեն երկու շաբաթ ժամանակ ունի երկրորդ անհրաժեշտ վիրահատության համար, որը պետք է կատարվի Լենինգրադում, քանի որ Հայաստանում նման բարդության վիրահատություններ չեն կատարվում: Լենինգրադում երկրորդ վիրահատության և ընթացիկ բուժման համար անհրաժեշտ է 20 հազար դոլլար:

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր`ԲլոգՆյուզ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее