▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարդ ու պատասխանատու նկարահանումներ են սպասվում. Գոռ Հակոբյան

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է դերասան Գոռ Հակոբյանը, ով արդեն մեկ տարի է հանրության շրջանում հայտնի է որպես «Ֆուլ հաուս»-ի Ֆելո: Դերասանը մեզ հետ զրույցում պատմել է «Ֆելոյի» կերպարի զարգացումների, որպես երգահան իր ձգտումների եւ ընտանիքի մասին:

-Գոռ, արդեն սկսվել են «Ֆուլ հաուս» սիթքոմի 3-րդ եթերաշրջանի նկարահանումները, որպես սիտքոմի գլխավոր հերոսներից մեկը՝ մի փոքր կպատմե՞ք այս ընթացքում արդեն շատ սիրված սիտքոմի ներքին թոհուբոհից: Ի՞նչ է սպասվում 3-րդ եթերաշրջանում:

- «Ֆուլ հաուս» սիթքոմի 3-րդ եթերաշրջանն էլ ավելի հետաքրքիր է լինելու։ Սցենարային առումով ահագին փոփոխություններ է եղել, բայց չեմ ուզում փակագծերը շատ բաց անել։

-Հետաքրքիր է, նոր եթերաշրջանում Ֆելոյի կերպարը փոփոխությունների կենթարկվի՞, հուսա՞նք, որ շուտով Ֆելոյի սերը երկկողմանի կլինի:

- Բանն այն է, որ Ֆելոյի ու Տաթևի միջև հայտնվում է եվս մեկն, ով գրավում է Ֆելոյին և «օգտագործում» իր շահերի համար։ Համենայնդեպս, չեմ կարծում, որ 3-րդ եթերաշրջանում ինչ-որ գլոբալ փոփոխություններ կլինեն Ֆելոյի և Տաթևի հետ կապված:

 -Գոռ, գիտեմ, որ «Ֆուլ հաուս»-ը աշնանը բավականին մեծ համերգային շրջագայություններ է նախատեսում, կպատմե՞ք, թե այդ առումով ի՞նչ է սպասվում եւ արդյոք «Ֆուլ հաուս»-ի համերգ ներկայացումը Երեւանում այս աշնանը կվայելե՞ն Ձեր հայաստանաբնակ երկրպագուները:

- Հայաստանյան համերգներն առայժմ քննարկման փուլում են։ Առաջիկայում ունենք համերգներ ԱՄՆ-ում։ Եթե ամեն ինչ պլանավորածի նման լինի, ապա չեն բացառվում նաև երևանյան համերգները, սակայն կոնկրետ ժամկետներ նշել առայժմ չեմ կարող։

-Գոռ, ինչ խոսք, վերջին մեկ տարում, ինչ եթերում է սիթքոմը, գրեթե ողջ անձնակազմը հանդիսատեսի մեծ սերն է վայելում, դե իսկ Ձեր՝ դերասանների, համար ասես աստեղային ժամ է հայտարարված, մտավախություն չկա՞, որ ինչպես ամեն նորմալ բան, այս կարգավիճակն էլ իր տրամաբանական ավարտը կունենա:

- Յուրաքանչյուր լավ սկիզբ պետք է ունենա իր տրամաբանական ավարտը, ուղղակի շատ կարևոր է, որ գեղեցիկ ավարտ ունենա։ Մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ օրերից մեկ օր «Ֆուլ հաուս»-ն ավարտվելու է, բայց առայժմ դրա մասին խոսելը վաղ է, քանի որ ինչպես նշեցիք, մենք վայելում ենք հանդիսատեսի և հեռուստադիտողի սերը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее