A1plus-ի տեսանյութում Մայր Աթոռի Կարգապահական և շնորհաբաշխման հանձնաժողովի ատենապետ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանն անդրադառնում է իշխանություններին ու ընտրություններին. «Հայաստանում իշխանությունը կաշառքով է ընտրվում: Ձևական ընտրությունը եղել է, ու շահել են»:
Դամասկոսի և Հունաստանի թեմերի երբեմնի առաջնորդը չի կորցրել կապը Հայաստանի հետ։ Հետևում է անկախացումից հետո այստեղ ստեղծված իրավիճակին։ Արձանագրում է՝ գաղջ մթնոլորտը ոչ մի կերպ չի առողջանում։ Դրան խանգարում է կնճիռների չհարթումը, դիցուք՝ մարտի 1-ի չբացահայտումը։ «Եթե բացահայտեին մարտի 1-ը, պետությունն ինքն իրեն պետք է մեղադրեր»,- արձանագրում է Ոսկան Սրբազանը։


