Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին ամիսներին հեռուստադիտողի կողմից սիրվեց «Քարե դարդ» սիթքոմով՝ Սիսիի կերպարով: Սիրված հերոսուհին նոր եթերաշրջանում էլ կշարունակի մնալ էկրաններին.
«Մեր սիթքոմը անակնկալներով լի եթերաշրջան է պատրաստել: Իհարկե, չեմ ցանկանա բացել փակագծերն ու մանրամասներ պատմել, քանի որ այդպես կկորի հետաքրքրությունը: Այնպես որ, վստահեցնում եմ մեր երկրպագուներին, որ նախորդ եթերաշրջաններից ոչ պակաս խելահեղ սերիաներ են սպասվում»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհին ու նկատեց՝ այլ նախագծերից առաջարկներ շատ ունի, սակայն դրանց մասին չի մտածում, քանի որ կենտրոնացած է «Քարե դարդ»-ի վրա:
Միաժամանակ՝ Անատին չի մոռանում առաջին մասնագիտությունը.
«Դերասանությանը զուգահեռ փորձում եմ անընդհատ կատարելագործվել որպես make ap արտիստ: Վերջերս հաճախել եմ վերապատրաստման դասերի, ձեռք եմ բերել մազահեռացման նոր սարք ու ողջ ուժերս կենտրոնացրել եմ, որպեսզի իմ հաճախորդների գեղեցկությունն էլ ավելի շեշտակի դարձնեմ: Այս ոլորտում հիմա առավել զբաղված եմ, քանի որ ամռան մեծ մասը հանգստանում էի, իսկ իմ հաճախորդներն անդավաճան ինձ էին սպասում,- ընդգծեց Անատի Սաքանյանը:
Անդրադառնալով ամառային հանգստին՝ դերասանուհին պատմեց.
«Լիարժեք հանգիստ եմ ունեցել: Հասցրեցի լինել մի քանի սիրուն քաղաքներում՝ Կաննում, Մոնակոյում, Նիցցայում, Իբիցայում, Տրոպեզում: Իսկապես ջերմ հիշողություններով, աննկարագրելի հիացմունքով, ժպիտով ու լավ տրամադրությամբ եմ հիշում այս տարվա հանգստիս: Հիմա հստակ կարող եմ ասել՝ յուրահատուկ հանգիստ էր ինձ համար»:
Հետաքրքրվելով, թե բազմազբաղ դերասանուհին չի՞ մտածում ամուսնության մասին, հատկապես, երբ ամիսներ առաջ սխալ ասեկոսեներ պտտվեցին, թե Անատի Սաքանյանը նշանադրվել է, շեշտեց.
«Իմ անձնական կյանքը չեմ քննարկում»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում