Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը մեծ աղմուկ են բարձրացրել Ադրբեջանի պատմության դպրոցական դասագրքում տեղ գտած «սխալի» պատճառով:
Ինչպես գրում է «Vesti.Az»-ը, ռուսական հատվածի 10-րդ դասարանի դասագրքում տեղադրվել է քարտեզ, որում պատկերված է «ծովից ծով Հայաստանը»։
Դասագիրքը, որը խմբագրել են 9 հեղինակներ, այս տարի հրապարակվել է Բաքվում 7000 օրինակով։
Ադրբեջանցի օգտատերերն գրում են, թե քարտեզում Հայաստանի անվան տակ գտնվող տարածքները իրականում պատկանել են Ադրբեջանին, Վրաստանին, Թուրքիային և Իրանին :


