▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ նրան հայ են անվանել...Erməni Filipp, rədd ol!

Ադրբեջանական կայքերը գրում են, որ երեկ, դեկտեմբերի 10-ին, Բաքվում կայացած Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ, այսպես կոչված, Ղարաբաղի ազատագրության կազմակերպության անդամները լոզունքներով են դիմավորել երգչին:

Ոչ անհայտ կազմակերպության անդամներն ադրբեջաներով և ռուսերենով վանկարկել են «Հայ Ֆիլիպ, կորիր գրողի ծոցը (ռադ եղիր)» («Армянин Филипп, проваливай!», «Erməni Filipp, rədd ol!»).

Արդյունքում համերգասրահում քաշքշուկ է առաջացել ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև որից հետո վերջիններս բերման են ենթարկվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее