Ադրբեջանում՝ Բաքվի Շամախինկա շրջանում Sportfm.az-ը հայտնաբերել է մարզադահլիճ, որը գովազդում է հայ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի կերպարը:
«Մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել, որ Երևանում ադրբեջանցի կամ թուրք ֆուտբոլիստի նման ներկայությունը Երևանում: Ինչպես ենք մենք համակրում հայերին, որոնք 25 տարի զբացեցնում են Ղարաբաղը և «20.000 ադրբեջանցի են սպանել Խոջալուում», գրում է կայքը և հավելում՝ ամենավատն այն է, որ Հենրիկ Մխիթարյանն ավելի քան 1 մլն եվրո է տրամադրել Սիրիայից տեղահանված ընտանիքներին Ղարաբաղում վերաբնակեցնելու համար: Նա միշտ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում հայկական բանակին:
Հրապարակումից հետո Բաքվի տեղական իշխանությունները փակել են մարզադահլիճը:
Աղբյուր՝ armtimes.com