«Սասնա ծռեր »խմբի անդամ Արայիկ Խանդոյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում մասնակցել է իր կալանքի բողոքարկման վերաբերյալ դատական նիստին։ Պաշտպանական կողմը բողոքարկում էր Խանդոյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը:
Դռնփակ դատական նիստում բողոքը ներկայացնելուց հետոր դատավոր Տիգրան Սահակյանը Խանդոյանից հետաքրքրվել է, թե ավելացնելու ինչ ունի․
«Բաքվից ուղարկված արդարադատությունից սպասելիքներ չունեմ եւ ոչ մի բան չեմ պահանջում»,- «Ա1+»-ին Արայիկ Խանդոյանի խոսքն է փոխանցել նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


